«Կինոպարկ»

     2015թ. դեկտեմբերի 5-ին «Երևան մոլ» համալիրում կայացավ «Կինոպարկ» կինոթատրոնի բացման արարողությունը:  Կինոթատրոնում գործում է 5 սրահ, որոնցից 2-ը նախատեսված են 109, 2-ը՝ 119, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար (նստատեղերի ընդհանուր թիվը՝ 486)։ «Կինոպարկ»-ի  բոլոր սրահներում ֆիլմերը ցուցադրվելու են 3D ձևաչափով: Ներդրվել է նաև տոմսերի առցանց ձեռքբերման համակարգ։