«Հայաստան»

     2016թ. հունիսի 6-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացվեց «Հայաստան» կինոթատրոնը:  Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից այգու մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել են շուրջ 500 տարբեր ծառատեսակներ, նոր դիզայնով հիմնովին կառուցվել է այգու և շենքի լուսային ձևավորումը, վերանորոգվել են շատրվանները: