Հայկական արվեստը զարգացել է վերջին հինգ հազարամյակների ընթացքում: Հայկական արվեստում երկար ժամանակ գերիշխել են ճարտարապետությունն ու մանրանկարչությունը, որոնց հետ համընթաց զարգացել են նաև արվեստի այլ ձևեր, ինչպիսիք են քանդակագործությունը, որմնանկարչությունը, խճանկարչությունը, կերամիկական և մետաղական իրեր, փորագրությունը, գործվածքը:
Նախապատմական Հայաստանը, քարե դարում հանդես գալով որպես Ուրարտուի հայրենիք, ճանաչված էր իր վաղ մետաղական կենդանիների տեսքով քանդակներով: Տարածաշրջանը, հետագայում պատերազմական թատերաբեմ դառնալով խոշոր կայսրությունների՝ Պարսկաստանի, Միջագետքի և Անատոլիայի համար, կրել է նաև այդ կայսրությունների արվեստի ազդեցությունը: Հայերը, առաջինն ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն, ներդրել և զարգացրել են Արևելյան Ուղղափառ կամ Բյուզանդական արվեստի իրենց տարբերակը՝ օգտագործելով յուրահատուկ հայկական ճարտարապետական լուծումներ՝ եկեղեցիների ու վանքերի կառուցման համար:
Հայկական արվեստի առանձնահատկությունն այն է, որ օգտագործվել են եկեղեցիների արտաքին տեսքն արտաքին պատկերավոր զարդաքանդակներով ձևավորելու նպատակով, ինչը, հավանաբար, ազդեցություն է ունեցել նաև միջնադարյան եվրոպական արվեստի վրա: Իսլամական շատ բնակավայրերում եղել են հայ բնակիչների մեծ զանգվածներ, որոնցից շատերը մասնագիտացած էին արվեստի և արհեստի տարբեր ոլորտներում, հիմնականում՝ գորգագործության մեջ:



