Հայաստանի պատմության պետական թանգարան
Երևան քաղաքի պատմության թանգարանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևանի ճանաչված և ընդունված այցեքարտն է:
Թանգարանը տեղակայված է քաղաքապետարանի շենքում (2005թ.-ից) և նրա հետ կազմում է մեկ միասնական ճարտարապետական համալիր (ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան):
Ընդհանուր հավաքածուն ներառում է շուրջ 94000 ցուցանմուշ: Դրանց թվում են Երևանյան քարայրի նախամարդու աշխատանքային գործիքները, եգիպտական բուրգերից ավելի հին Շենգավիթի խեցեղենը, Վան-Ուրարտու հզորագույն թագավորության կենցաղի և նյութական մշակույթի առարկաները, անտիկ ժամանակաշրջանի կարասային (սափորային) ծիսական թաղման իրերը, հարուստ դրամագիտական հավաքածուն, որը ներառում է Երևանի տարածքում հայտնաբերված պարթևական, հռոմեական, բյուզանդական, արաբական, հունական և այլ դրամներ:
Եզակիությամբ առանձնանում են ազգագրության, կերպարվեստի, լուսանկարների ու փաստաթղթերի հավաքածուները: