Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը` Երևանի Մաշտոցի (նախկինում` Լենինի 45) պողոտայի թիվ 17 շենքում. այստեղ 1935-1937թթ. ապրել է բանաստեղծը: Թանգարանը հանդիսանում է բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեությունն ուսումնասիրող գիտական կենտրոն, որտեղ պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, այլ նյութեր: Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է, որտեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի ապրած ժամանակ:

