Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Կինոթատրոններ

«Մոսկվա» կինոթատրոն

«Մոսկվա» կինոթատրոնը տեղակայված է Երևան քաղաքի կենտրոնում, Շառլ Ազնավուրի հարապարակում: Կինոթատրոնն ունի չորս դահլիճ՝ «Կարմիր» դահլիճ՝ 491 նստատեղ, «Կապույտ» դահլիճ՝ 350 նստատեղ, «Կարմիր»  փոքր դահլիճ՝ 49 նստատեղ, «Տեսասրահ»  35 նստատեղ: Դահլիճները հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում  կազակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ: Ամեն տարի, տարվա տարբեր ամիսներին, կինոթատրոնում իրականացվում եմ բազմաբնույթ փառատոններ՝ «Ոսկե ծիրան», «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոն, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոն, ինչպես նաև ճապոնական, հնդկական, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ և այլն: Բացի այդ այստեղ են կազմակերպվում մի շարք դեսպանատների կողմից իրականացվող զանազան միջոցառումներ: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:

«Նաիրի» կինոթատրոն

Երևանի ամենահին կինոթատրոնն է, որը 1920-50-ական թվականներին գտնվել է Ամիրյան փողոցում։ Ունեցել է փակ և բաց (ամառային) դահլիճ, որտեղ ցուցադրվել է հայկական առաջին ֆիլմը` «Զարեն»։ 1952-1954թթ. կինոթատրոնը տեղափոխվել է Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում Ալ. Թամանյանի նախագծով (այնուհետև նրա որդի Գ. Թամանյանի) կառուցված նոր շենք։

«Նաիրի» կինոթատրոնում կան մեծ (231 նստատեղով), փոքր (42 նստատեղով) և բարձրակարգ` առանձնացված (12 նստատեղով) դահլիճներ։

«Հայաստան» կինոթատրոն

«Հայաստան» կինոթատրոնը բացվել է  2013թ. հունիսի 6-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կինոթատրոնում գործում է 2 կինոսրահ` նախատեսված 400 և 150 հանդիսատեսի համար և միջազգային բոլոր ստանդարնտներին համապատասխան և գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած VIP սրահ`  նախատեսված 30 հանդիսատեսի համար:

Կինոպարկ

«Կինոպարկ» կինոթատրոնը բացվել է 2015թվականին, «Երևան մոլ» համալիրում: 

Կինոթատրոնում գործում է 5 կինոսրահ, որոնցից 2-ը նախատեսված են 109, 2-ը՝ 119, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար (նստատեղերի ընդհանուր թիվը՝ 486): Գործում է նաև տոմսերի առցանց ձեռքբերման համակարգ։ 

Սինեմա Սթար (Դալմա Գարդեն մոլ)

«Սինեմա Սթար» կինոթատրոնը բացվել է 2013 թվականին, «Դալմա Գարդեն մոլ» համալիրումԿինոթատրոնում գործում է 6 կինոսրահ: Միջազգային ստանդարտներին համապատասխան կինոթատրոնն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով: Այստեղ այցելուները կարող են դիտել բարձրորակ ֆիլմեր նաև 2D 3D ձևաչափով:

Սինեմա Սթար (ՌԻՈ մոլ)

«Սինեմա Սթար» կինոթատրոնը գտնվում է «ՌԻՈ մոլ» համալիրում: Կինոթատրոնում գործում է 4 կինոդահլիճ` հագեցած ամենաժամանակակից սարքավորումներով: