Հայաստանի ազգային պատկերասրահ
Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Հիմնվել է 1921թ., սակայն սև տուֆից կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ բակում 1978թ. բարձրացել է ութհարկանի մասնաշենքը: Պատկերասրահում հավաքված է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ):
Պատկերասրահն անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը: