Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Հայաստան

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա:

Պաշտոնական անուն

Հայաստանի Հանրապետություն

Մայրաքաղաք

Երևան

Պաշտոնական խորհրդանիշներ.

Դրոշ

Առաջին օրենքը «ՀՀ դրոշի մասին» ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին: ՀՀ  դրոշը կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով:

Զինանշան

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին առաջին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ Հայաստանի զինանշանը Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920)  խորհրդանիշներից մեկն է, որի հեղինակներն են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամներ նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։

Հիմն

«Մեր հայրենիք»-ը Հայաստանի ազգային օրհներգն է։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից: Այն հիմնված է Հայաստանի Առաջին հանրապետության (1918-1920)  հիմնի վրա, սակայն այլ երաժշտությամբ: Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից (1829-1866):

Ազգային նշանաբան

«Մեկ ազգ, մեկ մշակույթ»

Խոշոր քաղաքներ

բնակչություն (2019)

Գյումրի - 113 500
Վանաձոր - 78 400
Վաղարշապատ - 46 200
Աբովյան - 44 800
Կապան - 42 300
Հրազդան - 40 500
Արմավիր - 27 900
Չարենցավան - 20 600
Մասիս - 20 500
Արարատ - 20 400
Իջևան - 20 400
Գորիս - 20 300

Պաշտոնական լեզու

ՀՀ պաշտոնական լեզուն հայերենն է:

Կրոն

Քրիստոնեություն, Հայ առաքելական եկեղեցի 

Ազգային արժույթ

ՀՀ արժութային միավորը հայկական դրամն է, որը թողարկվել է 1993թ.-ին:

Բնակչություն

2 965 300 (2019)

Էթնիկական կազմ

Հայեր՝ 96%

Ազգային փոքրամասնություններ՝ ռուսներ, եզդիներ, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ, քրդեր և այլք:

Բնական ռեսուրսներ

Հայաստանը հարուստ է պղնձի, ածխի, երկաթի, բոքսիտի, մոլիբդենի, ոսկու, արծաթի, կապարի, ցինկի պաշարներով: Զգալի են նեև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի և աղի պաշարները: Հայաստանը առատ է նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով:

Տարածք

29.74 քկմ

Բարձրությունը ծովի մակարդակից

1800 մ

Ամենաբարձր լեռը

Արագած (4090 մետր)

Հարևան պետություններ

Հյուսիսում՝ Վրաստան
Արևելքում՝ Ադրբեջան
Հարավում՝ Իրան
Հարավ-Արևմուտքում՝ Նախիջևան (Ադրբեջան)
Արևմուտքում՝ Թուրքիա