Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Խոհանոց եւ խմիչք/ըմպելիք

Հայկական խոհանոց

 

 

 

Հայկական խոհանոցը երկրի գլխավոր գրավչություններից մեկն է: Լինելով աշխարհում ամենահին խոհանոցներից մեկը` այսօր հայկական խոհանոցը դեռևս պահպանում է իր դարավոր ավանդույթները և համարվում է ամբողջ աշխարհում առավել տարբերակիչ խոհարարական ավանդույթներն ունեցողը:

Հայկական խոհանոցը մի քանի բառերով կարելի է բնութագրել որպես խոտաբույսերի ընտրանի, պանրի և մսամթերքի տեսականի, տարբեր տեսակի բանջարեղեններ, և իհարկե, հայկական սեղանից անպակաս՝ լավաշը: Խոտաբույսերի տարբեր տեսակները, որոնք հայ տնային տնտեսուհիները օգտագործում են տարատեսակ համեղ ուտեստների պատրաստաման համար, ամբողջ աշխարհում դիտարկում են որպես մոլախոտ: Մինչդեռ այստեղ առանց դրանց անհնար են ինչպես նախուտեստների, այնպես էլ պանրի և մսամթերքի պատրաստումը: Բացի դրանից, պատրաստման բաղադրատոմսերը առաջին հայացքից  բավականին դյուրին են. մթերքները ենթարկվում են նվազագույն մշակման, բուսական յուղ գրեթե չի օգտագործվում, իսկ պատրաստի ուտեստները ուղեկցվում են բազմաթիվ համեմունքներով:

Դարերից ի վեր այստեղ օգտագործում են մածուն և վերջինիս ջրով բացված տարբերակը՝ թան, բոլոր տեսակի թթու և աղի բանջարեղեններ և կանաչեղեն, ոլորված պանիր՝ Չեչիլ, փափուկ պանիր՝ Ժաժիկ, խոտաբույսերով և կանաչ սխտորով, տարբեր տեսակի աղցաններ՝ ընդեղենով, մսով, խոտաբույսերով, փլավ, ինչպես նաև սխտորով բազմազան համեմունքներ:

Հայկական ազգային կերակրատեսակների առանձնահատկություններից մեկն էլ դրանց բարձր համեմվածությունն է և կծվությունը։ Որպես համեմունք գործածում են տաքդեղսխտորքեմոն և զանազան համեմունքային կանաչիներ։ 

Հատուկ հարգանք են վայելում հայկական խոհանոցում մսային ուտեստները՝ մսի խոշոր կտորներից խորովածը, տավարի և ոչխարի մսի խորովածը՝ Իքի-բիրը, հատուկ ձևով կտրատված և խաշած մսի գնդիկները՝ Քյուֆթան, կլոր արգանակները՝ Կոլոլիկը, հանրահայտ Տոլման և վերջինիս ոչ մսային տարբերակը՝ Պասուց Տոլման, շիլայանման հավի մսից և ձավարից պատրաստված Հարիսան, գառան խաշած միսը՝ ոլոռով և համեմունքներով, Բաստուրման, տապակած հավը սմբուկով և մածունով, մսային սուջուխը, գառան մսից կճուճը, փլավների տարբեր տեսականին՝ նռով, ապխտած ձկով կամ չրով: Ամենատարածված հայկական ճաշատեսակներից է Սևանի իշխանի խորովածը, ինչպես նաև  ձկան կճուճը և իշխանը գինիով:

Սեղանին կարևոր տեղ է զբաղեցնում ապուրների լայն տեսականին. տավարի պոչից ապուրը, մածունից ապուրը՝ Սպասը, հավի ապուրը՝ Թարխանան, բրնձով ապուրը սոխով՝ Չուլումբուր, սնկապուրը բրնձով, անուշապուրը, մրգային ապուրները, չրապուրները և այլն: Ապուրները սովորաբար մատուցվում են խաշած մսով, կանաչեղենով և անփոխարինելի լավաշով:

Հայկական խոհանոցը առանց լավաշի պարզապես գոյություն չունի: Այս բարակ, խիտ հացատեսակը դեռևս թխում են հնագույն տեխնոլոգիայով՝ կավե ջեռոցներում՝ թոնիրներում: Բացի դրանից, սեղանին միշտ առկա է  օվալային կամ կլոր ձև ունեցող մատնաքաշը և պանրով փոքր բուտերբրոդները:

Երկրի ազգային խմիչքը կոնյակն է: Թեպետ կոնյակի արտադրությունը Հայաստանում ունի  ընդամենը 100 տարվա պատմություն, այնուամենայնիվ, այս կարճ ժամանակահատվածում երկիրը ձեռք է բերել իր գործունեությանն արժանի համբավ՝ որպես այս ըմպելիքի լավագույն արտադրողներից մեկը: Հայկական խաղողը պատրաստվում է ընտրված խաղողի տեսակներից՝ Գառանդմակ, Ոսկեհատ, Չիլար և այլն, որոնք աճեցվում են Արարատյան դաշտավայրում, որտեղ հրաբխային ծագման հողը հիանալի կերպով համապատասխանում է կոնյակի պատրաստման համար անհրաժեշտ խաղողի աճեցմանը: Այսօր Երևանի Կոնյակի գործարանը, որը մտնում է միջազգային «Պեռնո Ռիկար» տրեստի մեջ, արտադրում է այնպիսի հայտնի կոնյակի տեսակներ, ինչպիսիք են Անին՝ 6 տարվա, Ախթամարը, Հայաստանը, Դվինը՝ 10 տարվա, Տոնականը՝ 15 տարվա, Վասպուրականը՝ 18 տարվա և Նաիրին՝ 20 տարվա հնությամբ, ինչպես նաև տասնյակ էքսկլյուզիվ տեսակներ, որոնք արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ:

Հայկական թթի օղին, որն արտադրվում է ինչպես արդյունաբերական, այնպես էլ արհեստագործական (գրեթե յուրաքանչյուր բակում) նպատակներով, ունի և հիանալի համ, և բուժիչ նշանակություն:

Ոչ ալկոհոլային խմիչքներից առավել հայտնի են թարխունը, տարբեր տեսակի հանքային ջրերը (Ջերմուկ, Արզնի, Բջնի և այլն) և մրգային հյութերը: Սուրճը և թեյը անբաժանելի են հայկական խմիչքներից և հասանելի են երկրի յուրաքանչյուր անկյունում: