Նոր Տարի (Ամանոր)
(պաշտոնական տոն)
Նշվում է հուվարի 1-ին
Նոր Տարին նշվում է մեկ ամբողջ շաբաթ՝ սկսած դեկտեմբերի 31-ից, որի ընթացքում ամանորյա սեղանը ծածկվում է տարբեր ուտեստներով և քաղցրավենիքներով: Տոնի ընթացքում մարդիկ փոխանակվում են նվերներով, ամանորյա մաղթանքներով, և այցելում միամյանց տներ՝ փոխանցելով տոնական տրամադրություն և շնորհավորանքներ: Այցելությունները սկսվում են հունվարի 1-ից և շարունակվում են մինչև հունվարի 6-ը՝ Սուրբ Ծննդյան տոնը:
Երեխաները հավատում են, որ Ձմեռ Պապը նվերներ է բերում Ամանորի նախօրեին, և Նոր Տարուց մի քանի օր առաջ նամակ են գրում Ձմեռ Պապին՝ նշելով, ինչ նվեր են ցանկանում ստանալ:
Ամբողջ տոնի ընթացքում՝ Երևանում և Հայաստանի մնացած համայնքներում տեղադրվում է տոնական եղևնի և զարդարվում են բոլոր փողոցները։ Երևանի կենտրոնում այս օրերին կազմակերպվում են նաև ամանորյա շուկաներ և տարաբնույթ մանկական միջոցառումներ։