«Վալմար» արվեստի սրահ
Հասցե :
Բուզանդի փող. 53-55
Աշխատանքային օրեր:
Երկուշաբթի - շաբաթ
Աշխատանքային ժամեր:
11:00 - 18:00
Հեռախոսահամար :
+374 10 58 07 69
2004 թվականից պատկերասրահը կազմակերպում է Վալմարի և նրա դուստր Հռիփսիմե Մարգարյանի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք։ Նկարիչը բուռն ստեղծագործական գործունեության ընթացքում ունեցել է անհատական 37 և խմբային 117 ցուցահանդես` կազմակերպված ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՄՆ-ի մշակութային կենտրոններում։ Վալմարի և Հռիփսիմեի աշխատանքները ներկայացված են նաև Երևանի ազգային, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահներում, Դեթրոյթում և այլն։ «Վալմար» պատկերասրահն ունի մշտական ցուցահանդես Նյու Յորքում, պարբերաբար ցուցահանդեսներ են կազմակերպվում նաև աշխարհի 40 երկրներում։

