«Մոսկվա» կինոթատրոն
«Մոսկվա» կինոթատրոնը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում, Շառլ Ազնավուրի հարապարակում: Կինոթատրոնն ունի չորս դահլիճ՝ «Կարմիր» դահլիճ՝ 491 նստատեղ, «Կապույտ» դահլիճ՝ 350 նստատեղ, «Կարմիր» փոքր դահլիճ՝ 49 նստատեղ, «Տեսասրահ» 35 նստատեղ: Դահլիճները հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով:
Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կազակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ: Ամեն տարի, տարվա տարբեր ամիսներին, կինոթատրոնում իրականացվում եմ բազմաբնույթ փառատոններ՝ «Ոսկե ծիրան», «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոն, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոն, ինչպես նաև ճապոնական, հնդկական, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ և այլն: Բացի այդ այստեղ են կազմակերպվում մի շարք դեսպանատների կողմից իրականացվող զանազան միջոցառումներ: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:

