«Մայր Հայաստան» ռազմական թանգարան
Երկրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև Արցախյան ազատագրական պայքարի պատմություններին կարելի է ծանոթանալ՝ այցելելով Մայր Հայաստան ռազմարվեստի թանգարան: Շենքի հատակագիծը կրկնօրինակն է հայկական տաճարներից մեկի, իսկ շենքի վերին մասում վեր է խոյանում Մայր Հայաստան արձանը: Թանգարանում ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, պատերազմում խիզախած քաջ մարտիկների կյանքն ու գործունեությունը: Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայազգի մարշալների և գեներալների կյանքն ու գործունեությանը:
Պատկերասրահում ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: 2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին. ներկայացված է Հայաստանի Հանրապետության ազգային, Արցախի հերոսների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Շուշիի ազատագրման դիորաման: 3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է: Թանգարանի շարունակությունն են կազմում հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը և տարբեր հերոսների, Մարշալ Բաղրամյանի ու ռուս սահմանապահների ծառուղիները:

