Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Թանգարաններ

Երևան քաղաքի պատմության թանգարան

Հասցե :
Արգիշտիի փող. 1
Աշխատանքային օրեր:
Երկուշաբթի - շաբաթ
Աշխատանքային ժամեր:
11:00 - 17:30
Հեռախոսահամար :
+374 10 56 81 09

    Երևան քաղաքի պատմության թանգարանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևանի ճանաչված և ընդունված այցեքարտն է:
  Թանգարանը տեղակայված է քաղաքապետարանի շենքում (2005թ.-ից) և նրա հետ կազմում է մեկ միասնական ճարտարապետական համալիր (ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան):
     Ընդհանուր հավաքածուն ներառում է շուրջ 94.000 ցուցանմուշ: Դրանց թվում են Երևանյան քարայրի նախամարդու աշխատանքային գործիքները, եգիպտական բուրգերից ավելի հին Շենգավիթի խեցեղենը, Վան-Ուրարտու հզորագույն թագավորության կենցաղի և նյութական մշակույթի առարկաները, անտիկ ժամանակաշրջանի կարասային (սափորային) ծիսական թաղման իրերը, հարուստ դրամագիտական հավաքածուն, որը ներառում է Երևանի տարածքում հայտնաբերված պարթևական, հռոմեական, բյուզանդական, արաբական, հունական և այլ դրամներ: Եզակիությամբ առանձնանում են ազգագրության, կերպարվեստի, լուսանկարների ու փաստաթղթերի հավաքածուները: