Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Թանգարաններ

Մատենադարան

Հասցե :
Մաշտոցի պող. 53
Աշխատանքային օրեր:
Երեքշաբթի - շաբաթ
Աշխատանքային ժամեր:
10:00 - 17:00
Հեռախոսահամար :
+374 10 56 25 78

   Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում: 1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվել է Երևան:
   Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ ԳՀԻ-ում պահպանվող ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:
    Այստեղ պահպանվում են թարգմանական եզակի նմուշներ, որոնց մայրենի լեզվով բնագրերը չեն պահպանվել: