Կոմիտաս թանգարան-ինստիտուտ
Հիմնադրվել է 2014թ. հուլիսի 24-ի ՀՀ Կառավարության որոշմամբ՝ որպես «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Կառուցվել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի հիման վրա։ Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։

