Սերգեյ Փարաջանովի թանգարան
Հիմնադրվել է 1988թ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում առաջին անգամ կազմակերպված Փարաջանովյան գործերի ցուցադրությունից հետո: Հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը: Թանգարանում պահպանվում են ռեժիսորի նամակները` ուղղված Լիլի Բրիկին, Տարկովսկուն, Նիկուլինին և մշակույթի այլ գործիչների: Ցուցադրությունն ընդգրկում է 700 աշխատանք:
Սրահներից երկուսում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան ու կիևյան բնակարանների հարդարանքի որոշ հատվածներ:
Թանգարանը 56 ցուցահանդես է կազմակերպել Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում և այլուր:

