Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Թանգարաններ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Հասցե :
Զարոբյան փող. 20
Աշխատանքային օրեր:
Երեքշաբթի - կիրակի
Աշխատանքային ժամեր:
10:30 - 17:00
Հեռախոսահամար :
+374 10 56 24 24

  Գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում: Այս տանը գրողն ապրել է կյանքի վերջին տասը տարին: Տուն-թանգարանը բացվեց 1963թ. հոկտեմբերի 31-ին: Ցուցադրությունը բաղկացած է 2 մասից՝ գրական և հուշային: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Բանաստեղծի անձնական գրադարանում կան հայերեն հին հրատարակություններ: Հազվագյուտ շատ գրքեր Հայաստանում հնարավոր է գտնել միայն Իսահակյանի գրադարանում: Թանգարանում պահպանվում են Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունն ամբողջացնող 10 հազարից ավելի արժեքներ, որոնք գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում են հանրությանը: