Հովհաննես Թումանյանի թանգարան
1953թ. ապրիլին Երևանի Մոսկովյան 40 հասցեում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց Հովհաննես Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18.000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով:
Երևանի կենտրոնում, բարձունքին գտնվող այս թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան. սա մեծ հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

