Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Թանգարաններ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Հասցե :
Էրեբունի փող. 38
Աշխատանքային օրեր:
Երեքշաբթի - կիրակի
Աշխատանքային ժամեր:
10:30 - 16:30
Հեռախոսահամար :
+374 10 43 26 61

  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
      Թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 11.295 հնագիտական առարկաները՝ խմբավորված 128 հավաքածուներում: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ:
     Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղեր. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավիթ վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի կողմից Երևանի հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Իր մասնաճյուղերով այն զբաղեցնում է շուրջ 80 հա տարածք: