Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Concert Hall

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Հասցե :
Իսահակյան փող. 1
Աշխատանքային օրեր:
Երկուշաբթի - ուրբաթ
Աշխատանքային ժամեր:
10:00 - 18:00
Հեռախոսահամար :
+374 10 52 67 18

    Կամերային երաժշտության տունը տեղակայված է Օղակաձև զբոսայգում` ճարտարապետ Ստ. Քյուրքչյանի` 1977թ. կառուցած շենքում։ Կամերային տունն առանձնահատուկ շինություն է: Կառուցված է «ազատ հատակագծի» սկզբունքով. հանդիսասրահը, բեմը, ճեմասրահը, նախասրահն առանց սահմանների են` ստեղծելով ներքին ամբողջականության միջավայր։ Այստեղ տեղի են ունեցել հայկական և միջազգային համերգներ, փառատոններ։ Շենքի գեղարվեստական լուծումը համահունչ է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը։