Ուրվական Փառատոն
(29 April)
Մայիսի 5-ից 9-ը Երևանում կկայանա նոր մշակույթի «ՈՒՐՎԱԿԱՆ» միջազգային փառատոնը:
«Ուրվական» նախագծի գաղափարը՝ ժամանակակից երաժշտության և մշակույթի միջոցով սովետական և հետսովետական Հայաստանի ուրվական-տարածքներում նոր փորձ ստեղծելն է: Աշխարհի տարբեր երկրները ներկայացնող երաժիշտները, նկարիչները և այլ գործիչները կմիավորվեն՝ Հայաստանի հարյուրավոր մոռացված և կորցված վայրերը՝ հին գործարաններից մինչև լքված մշակույթի տները կյանքի կոչելու համար: Մայիսյան փառատոնը կընդգրկի Երևանի մի քանի խորհրդանշական վայրեր: Բեմից կհնչեն ինդաստրիալ, էմբիենտ, նոյզ, տեխնո, հաուս ոճերի համարձակ և ազատ իմպրովիզացիաներ: Իսկ քաղաքի տարբեր մասերում կհայտնվեն նկարիչների ստեղծած սթրիտ-արտ օբյեկտներ և ծավալատարածքային կոմպոզիցիաներ (ինստալացիաներ):