Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Նորություններ

Ներգնա և Արտագնա տուրօպերատորական գործունեություն

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Ներգնա և Արտագնա տուրօպերատորական գործունեություն» դասընթացի շրջանակներում «MICE տուրիզմ» և «Զբոսաշրջային փաթեթի ձևավորում» թեմաներով դասախոսություն է կարդում Visit Armenia և Lore Travel զբոսաշրջային ընկերությունների հիմնադիր տնօրեն Վլադիմիր Գևորգյանը:

Նորություններ

ՏՀՖ Խոհրդի նիստ

Այսօր՝ 2020 թվականի մարտի 19-ին Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի խորհրդի նիստն իր մասնակցությամբ պատվեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Բաբկեն Թունյանը: Քննարկվեցին զբոսաշրջության ոլորտում իրավիճակային և համակարգային խնդիրներ և առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ: Ողջունվեց ՀՀ վարչապետի հայտարարությունն առ այն, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, բացի բացասական ազդեցությունից, նաև հնարավորություն է: Նշվեց, որ ստեղծված իրավիճակն առաջին հերթին և ուղղակիորեն հարվածում է զբոսաշրջությանը, կարևորվեց ոլորտին աջակցության անհրաժեշտությունը և ողջունվեց դրա ընկալումը ՀՀ ԱԺ և Կառավարության կողմից: Նշվեց նաև, որ զբոսաշրջության ոլորտին աջակցությունը բխում է կորոնավիրուսի իրավիճակից բխող թե՛ բացասական ազդեցության առավել արդյունավետ հաղթահարման և թե՛ հնարավորության լավագույնս օգտագործման անհրաժեշտությունից:

Կարդալ ավելին