Աղվերան
Աղվերանը առողջարան և լեռնային հանգստավայր է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզական գյուղի տարածքում՝ Երևանից ընդամենը 49 կմ հեռավորության վրա:
Աղվերան հանգստավայրը գտնվում է Հրազդան գետի ափին՝ ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։ Օդի միջին ջերմաստիճանն ամռանը հասնում է +23°C, իսկ ձմռանը՝ նվազում մինչև -7°C:
Դեռ վաղ ժամանակներից Աղվերանը հայտնի է եղել իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի բնապատկերներով։ Այստեղ են տեղակայված Հայաստանի բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ և հյուրատներ։