Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Հնեվանք

     Հնեվանք վանքային համալիրը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Խաչաձև գմբեթավոր եկեղեցին՝ կառուցված (VIIդ.) սրբատաշ ֆելզիտից, արտաքուստ ուղղանկյուն է, ներքուստ՝ եռաբսիդ, ուղղանկյուն՝ արևմտյան թևով, անկյուններում՝ ավանդատներով։
        Թմբուկի վրա եղած արձանագրության համաձայն, եկեղեցին 1144թ.-ին վերանորոգել է Սմբատ Օրբելյանը։ XII-XIIIդդ. Հնեվանքը եղել է քաղկեդոնական։ Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը, ըստ մուտքից վեր գտնվող արձանագրության, կառուցվել է 1186-1206թթ.-ին։ 2006թ. սկսվել են վերանորոգման աշխատանքները

Կցված տուրեր