Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Մագիլի քարանձավ

   Մագիլի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է: Քարտեզագրված տարածքը 1,7 կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ:
     Քարանձավը բնակեցված է եղել նեոլիթյան ժամանակաշրջանից: Այստեղ, համեմատաբար ավելի նոր շրջանի` IXդ. գտածոներից բացի հայտնաբերվել են նաև քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ և այլ պարագաներ: Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը դարձրել էին այն հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար: Խորության պատճառով քարայրում հաստատուն ջերմաստիճան է պահպանվում` 14°C (58°F): Մուտքի սկզբնամասը այնքան նեղ է, որ հազիվ մի մարդ կարող է ներս սողոսկել: Անցուղին տարբեր հատվածներում նեղանում և ընդարձակվում է, որոշ մասերում, նույնիսկ, հասնելով 10-15մ լայնության: Ներսում կան քիչ քանակությամբ շթաքարեր և պտկաքարեր:
    Մագիլի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր: Չղջիկները կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անօտարելի մի մասը և դրա կայունության պահպանման հարցում առանցքային նշանակություն ունեն:
     Քարանձավը ամբողջությամբ քարտեզագրված չէ: Որոշ հատվածներում կան կտրուկ վայրէջքներ և փոսեր: Քարանձավը փակ է, և այն կարելի է այցելել միայն հատուկ մասնագետների ուղեկցությամբ:

Կցված տուրեր