Պարզ լիճ
Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը՝ 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի մ, ծավալը՝ 83.8 հազար խորանարդ մետր։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։
Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով: Մոտակայքում սաղարթապիտ անտառն է, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը: Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.5°C: Սնումը աղբյուրներից և մթնոլորտային տեղումներից է։ Ավազանն անտառածածկ է, ունի ռեկրեացիոն նշանակություն: