Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Սբ. Գայանե եկեղեցի

Էջմիածնում գտնվող Սբ. Գայանե եկեղեցին 630թ.-ին կառուցել է Եզր կաթողիկոսը։ 1652թ.-ին նորոգվել են պատերը, ծածկը։ 1683թ.-ին ճակատին կից կառուցվել է սրահ։ Ս. Գայանե եկեղեցին VIIդ. 1-ին կեսի գմբեթավոր բազիլիկ տիպի օրինակ է։ Պատուհանների երեսակալները բնորոշ են VIIդ.։ Աչքի է ընկնում պարզությամբ, ճարտարապետական-գեղարվեստական միջոցներով, համոզիչ տարածական ձևերով, տպավորիչ ներքին հարդարանքով:

   Կից գերեզմանոցում ամփոփված են հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչների աճյունները (Դանիել Բեկ-Փիրումյանը, Մախլուտոն, Րաֆֆու «Խենթը» և այլն):

Կցված տուրեր