Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
Հասցե :
Սայաթ-Նովա պող. 4
Աշխատանքային օրեր:
Երկուշաբթի - կիրակի
Աշխատանքային ժամեր:
11:00 - 18:00
Հեռախոսահամար :
+374 10 52 02 54
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ-ին: Հիմնադիրներն են բեմադրիչ Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնն իր ստեղծագործական ուղին սկսել է «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» բեմադրություններով:
Թատրոնը շարունակում է աշխույժ ստեղծագործական կյանքը՝ դռները բաց պահելով մանուկ և մեծահասակ հանդիսատեսի համար: Թատրոնում այժմ գործում է Պավլոս Բորոյանի անունը կրող տիկնիկային արվեստների թանգարան, որտեղ ներկայացված է մոտ 200 ցուցանմուշ:

