Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Թատրոն

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն

Հասցե :
Խորենացու փող. 18
Աշխատանքային օրեր:
Չորեքշաբթի - կիրակի
Աշխատանքային ժամեր:
10:00 - 20:00
Հեռախոսահամար :
+374 10 58 01 99

    «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը հիմնադրվել է 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով: Նախապես այն կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմաբլ Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձել է նրա «կարապի երգը»։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով:
     Թատերախմբի կազմում են ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը և ուրիշներ: