Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Հասցե :
Իսահակյան փող. 28
Աշխատանքային օրեր:
Երկուշաբթի - կիրակի
Աշխատանքային ժամեր:
09:00 - 17:30
Հեռախոսահամար :
+374 10 52 47 23
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հրաչյա Ղափլանյանի կողմից: Թատրոնում բեմադրվել են հարյուրից ավելի ներկայացումներ` հայ և համաշխարհային դրամատուրգիայից: 1986 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Սամվելի Խանդիկյանը: Դրամատիկականը հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների:

