«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Հասցե :
Մաշտոցի պող. 46
Աշխատանքային օրեր:
Երկուշաբթի - կիրակի
Աշխատանքային ժամեր:
09:00 - 18:00
Հեռախոսահամար :
+374 11 54 57 42
Գտնվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Կառույցի գլխավոր մուտքի դիմաց տեղադրված է Արամ Խաչատրյանի արձանը, (ճարտարապետ` Յու. Պետրոսյան), որը տեղադրվել է 1999թ.` Ա. Խաչատրյանի ծննդյան օրը (հունիսի 6)։ Դահլիճի ներքին հարդարանքը ներառում է հայկական զարդանախշերի խորաքանդակներ։ Սրահը նախկինում կոչվել է «Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ», իսկ 2003թ. անվանակոչվել Արամ Խաչատրյանի անունով։ Նախատեսված է 1272 հանդիսատեսի համար։

