Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Հանգստյան գոտի

Դիլիջան

     Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա, շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիսարևելյան հատվածում նրան հարում են Բազումի, արևմտյան և հարավարևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Մուրղուզի և հարավարևելքից՝ Արեգունի լեռները։ Քաղաքը ավտոմայրուղով կապում է մայրաքաղաք Երևանը (96 կմ) Վանաձորի և Իջևանի հետ (35-40 կմ)։ 1986 թվականից երկաթուղով կապված է Հանրապետության երկաթուղային ցանցին (Դիլիջան-Երևան հատվածը 144 կմ)։

     Դիլիջանին բնորոշ է մեղմ, լեռնաանտառային չափավոր զով ամառը, արևաշատ տաք ձմեռը, ամբողջ տարվա ընթացքում չոր և տաք եղանակը։ Դիլիջանի տարածքում 19-րդ դարի 70-ական թվականներին կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ մարդը սկսել է ապրել ուշ բրոնզե և վաղ երկաթե դարերից (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ - 1-ին հազարամյակի սկիզբ)։

     Բնակլիմայական պայմաններով Դիլիջանը եզակի բնակավայր է: Քաղաքի չքնաղ բնապատկերը լրացուցիչ դրական ներգործություն է ունենում հանգստացողների վրա: Դիլիջան առողջարանային քաղաքի բնական արժեքվոր հարստություններից է անտառը, որը կազմում է 34000 հեկտար տարածք։

     Քաղաքի հյուսիսային մասում է գտնվում Պարզ լիճը։ Գոշ գյուղից 3 կմ հեռավորության վրա է գտնվում Գոշի (Տզլկա) լիճը։ 

Կցված տուրեր