Հանքավան
Հանքավան առողջավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Երևանից 85 կմ հյուսիս։ Այն տեղակայված է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա։ Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։
Կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 16-18°C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7°C):
Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքավանում գործող առողջարաններում բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով և տարատեսակ այլ հիվանդություններով տառապողները։
Հանքավանում պահպանվել է եկեղեցի և VII դարի հուշակոթողներ: