Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Հանգստյան գոտի

Արզնի

       Արզնի առողջարանային գյուղը գտնվում է  Կոտայքի մարզում՝ Երևանից 23 կմ դեպի հյուսիս, ծովի մակարդակից 1340 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնվել է  XIX դարում, Պարսկաստանից  Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ 

     Արզնի առողջավայրը հայտնի է իր հանքային ջրերով, որի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում` գետի երկու ափերին։ Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին։ Արզնիում են գտնվում Սբ. Կարապետ (XVII-XVIII դարեր), Սբ. Մարիամ Աստվածածին (XIX դար), Սբ.Պողոս-Պետրոս (XVIII-XIX դարեր) եկեղեցիները և VI դարի եռախորան կանգուն եկեղեցին։ Հրազդանի կիրճի ձորում կան քարայրեր, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն։

     «Արզնի» անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։ 

Կցված տուրեր