Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Մաթոսավանք

       Մաթոսավանքը գտնվում է Դիլիջանի անտառներում` Բլդան գետի աջափնյա սարահարթի վրա: Համալիրը բաղկացած է միմյանց կից երեք շենքերից. փոքր եկեղեցի, գավիթ և հարավից հարող գրատուն: Վանքից հարավ-արևելք տարածվում է միջնադարյան գերեզմանոց:
   Համաձայն արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1247 թ.-ին: Եկեղեցու հյուսիսային պատի տակ կանգնած է հարուստ հարդարանքով խաչքար` 1251 թ.-ի արձանագրությամբ: Եկեղեցու ներսի պատերին կան բազմաթիվ բարձրաոճ խաչքարեր:

Կցված տուրեր