Բյուրականի աստղադիտարան
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում, Արագած լեռան լանջին։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով։ Վերջինս եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։ Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։
Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը։ Արտաքին մուտքի աստիճանավանդակը ունի յուրահատուկ ճարտարապետական ոճը։