Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Գոշավանք վանական համալիր

     Տավուշի մարզի Գոշ գյուղում, Գետիկ գետի վտակի ափին, գտնվում է XII-XIIIդդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը` Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Գոշավանքը պատմական աղբյուրներում անվանվել է` վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Ուսուցվել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։
    Համալիրի կազմում պահպանվել են Ս.Աստվածածին, Ս.Գրիգոր եկեղեցիները, գավիթը, Գ.Լուսավորիչը և երկու փոքրաչափ այլ մատուռները, երկհարկանի գրատուն-զանգակատունը, ժամատան ավերակներ, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր։ Շինությունների մեծ մասը (Ս.Աստվածածինը, գավիթը, Ս.Հռիփսիմե մատուռը և այլն), ըստ արձանագրությունների և Կիրակոս Գանձակեցու վկայության, կառուցել է «Հյուսն» մականունով Մխիթար վարպետը։

Կցված տուրեր