Խամաճիկների պետական թատրոն
Խամաճիկների պետական թատրոնը հիմնադրվել է 1987թ.: Այն երրորդն էր նախկին ԽՍՀՄ տարածքում (Լենինգրադի` այժմյան Ս. Պետերբուրգի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո) և առաջինը, որը ներկայացումներ էր տալիս թե՛ մեծահասակ, թե՛ մանկահասակ հանդիսատեսի համար: Ի տարբերություն տիկնիկային սովորական թատրոնների` այս թատրոնը գործում է իսկական փոքրիկ բեմում. տիկնիկները ղեկավարվում են վերևից` թելերով: Առաջին ներկայացումը «Երեք խոզուկներն» էր:
Այժմ թատրոնի խաղացանկում կա 18 ներկայացում: Թատրոնի տնօրենն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, գլխավոր ռեժիսորը` ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը: